Բնագիտատեխնիկական ստուգատես

2024 թվակաՆԻ բնագիտատեխնիկական ստուգատեսի շրջանակներում տարատեսակ գործունեություն եմ իրականացրել։ Դրանց թվում է իմ ստեղծած խաղը Scratch բլոկային ծրագրավորման լեզվով ։ Համակուրսեցիներով ստեղծեցինք խաղեր և փորձարկեցինք 5 տարեկանների խմբում։ Իմ ստեղծած խաղերը հետևյալն էին․

Երկու խաղն էլ երեխաները մեծ սիրով խաղացին, նույնիսկ խնդրեցին իրենց էկրաններին պահպանել, որպեսզի տանն էլ խաղան։

Սովորող-սովորեցնող բաղադրիչով նախագծային աշխատանք

Սովորելով և տիրապետելով Scratch ծրագրին Հունվար ամսին Գեղամ Մարգարյանի հետ անցկացրեցինք դասընթացներ Արևելյան դպրոցի 4-5-րդ դասարանների սովորողների հետ։

Առաջին օրը ծանոթացանք 4-5-րդ դասարանի երեխաների հետ։ Ծանոթացրինք նրանց Scratch ծրագրին և օգնեցինք գրանցվել։ Սովորեցրինք ինչպես կատուն խոսի տեկստի կամ ձայնագրության միջոցով։

Երկրորդ օրը սովորեցրինք կատվին շարժել ստեղնաշարի միյոցով։ Եվ ինչպես ցիկլային կոդ հավաքել։ Եվ կոդն հավաքելուց, կատվին շարժելուց հետո երեխաներն շատ ուրախացան։

Երրորդ օրը սովորեցրինք ինչպես անիմացված կերպար ներբեռնել։ Ինչպես արագացնել կամ դանդաղեցնել անիմացիան և ինտերնետից առանց ֆոն նկար ներբեռնել։

Оставьте комментарий